Հայաստանի խորհրդարանում այսօր խմբակային լյուստրացիա է։ ԵՄ-ին անդամակցելու անվան տակ հավաքվել են իրենց արևմտամետ հռչակածները, որոնք իրականում թուրքական 5-րդ շարասյան գործառույթ են իրականացնում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար...
Մի տարի, կարծեմ՝ 32 թվի աշնանը, այնպես պատահեց, որ Մանուկ Աբեղյանը և ես միասին էինք Արզնի կուրորտում. կենում էինք միևնույն սենյակում: Այդ նույն ժամանակ Արզնիում էր նաև մեր վաստակավոր պատմաբան Լեոն: Նա ապրում էր կից սենյակում, օգտվում նույն պատշգամբից:
Արցախը չճանաչեցին, որը գոյություն ուներ ու մեր առաջնահերթ հիմնախնդիրն էր, բայց ճանաչում են մի բան, որը նախ գոյություն չունի որպես այդպիսին, բացի այդ էլ, Հայաստանի Հանրապետության առաջնահերթ հիմնախնդիր չի հանդիսանում...
Չգիտեմ՝ նո՞ր երևույթ է, թե՞ հին, բայց, ամեն դեպքում, սարսափելի է. տպավորություն է, որ շատերը, ցավոք, հասարակության ճնշող մեծամասնությունը ամեն օր սպասում է, թե ո՞վ է մի տեղ սայթաքելու, որպեսզի ոչնչացնեն, կոտրեն, փչացնեն մարդուն։
Նույնիսկ, եթե Բագրատ Սրբազանը միայնակ մնա իր պայքարում, ես նրա կողքը կանգնելու եմ։
Թեկուզ նրա համար, որ այս մի մեծ դիմակազերծումը արեց։ Կեղծ իրականից տարանջատեց, իմիտացիա անողին զատեց իրական պայքարողից...
«Միջազգային հարաբերություններում կա հստակ մոտեցում, որը տարբեր սահմանափակումներ է դնում այն պետությունների ռազմականացման և սպառազինությունների կուտակման ծրագրերի նկատմամբ, որոնք ներգրավված են եղել օկուպացիայի և ագրեսիայի մեջ: Հարկ է նշել, որ Հայաստանն այդպիսի պետություն է Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-սա Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հայտարարության ամենակարևոր հատվածն է։
Եթե իրավապահ համակարգի, այդ թվում «անկախ» դատական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, տարատեսակ հավելավճարները ներկակացվում են իբրև իշխանության գլուխ նստած անձի կամք, այլ ոչ թե պետության պարտավորության կատարում, իսկ դրան զուգահեռ, ստացողներն այդ գումարն ընկալում են որպես կոնկրետ անձի կողմից իրենց ուղղված գումար, ով բազմաթիվ շահեր ու ակնկալիքներ ունի իրենցից, ապա սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։